«Դիվանին նստած սահմանադրագետ չեմ․․․»․ Ռաֆայել Մնացականյան

Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադարձել է սահմանադրական կայանալիք փոփոխություններին և հնչեցրել դիպուկ պատահասխաններ այս խնդրի վերաբերյալ․

«Մեզ վիճակված չէ ունենալ անվիճահարույց քաղաքականություն, անպայման պետք է լինեն անհասկանալի շարադրություններ, ոճական այլաբանություններ, ես հաստատ ֆեյսբուքահայության մեծամասնության նման դիվանին նստած սահմանադրագետ չեմ, շատ բան չեմ հասկանում, բայց և վերաբերմունք էլ չեմ կարող ցույց չտալ։Նախորդ, մեղմ ասած թալանչի իշխանության ներկայացուցիչների հոխորտոցը, եթերային պրոպագանտան տեսնելով ու լսելով, ուզում եմ վաղն ևեթ ասել այո։

Այո՛, փոփոխությանը, ես իհարկե գալու եմ Հայաստան ու մասնակցելու եմ հանրաքվեին որպես մի մասնիկ, ու ոչ թե նրա համար, որ ես հեղափոխական եմ կամ հակահեղափոխական եմ, կամ կմեղադրեն, որ ես նիկոլական եմ, իմքայլական եմ, ի վերջո շատ հայտնի բառեր կան՝ զոմբիական եմ, թրաշական եմ․․․․»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ