Սարսափելի կադրեր Չինաստանից. Ականատեսը փոխանցում է տվյալներ համաճարակային իրավիճակի վերաբերյալ

SHANTNEWS.am-ի՝ Պեկինում բնակվող աղբյուրը փոխանցում է հավաստի տվյալներ, թե ինչպիսին են նոր տիպի կորոնավիրուսի հետևանքները: Եվ այսպես իրավիճակը Չինաստանում այսպիսին է.
  • Ըստ նախնական տվյալների՝ նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է Ուհան քաղաքի բնակչության մեկ երրորդը: Տարածաշրջանում հիվանդ է բնակչության մեկ հինգերորդը:
  • Հիվանդանոցները և հիվանդների համար նախատեսված վրանային ճամբարները լեփ լեցուն են:
  • Մարդկանց հիվանդանոցներում տեղավորելը բարդ գործ է:

«Նույնիսկ եթե հիվանդ եք, կամ Ձեր մտերիմները հիվանդ են, Դուք զանգահարում եք հիվանդանոց, այնտեղի աշխատակիցներն ասում են, որ ազատ տեղ չունեն և ավելացնում՝ Դուք հերթի մեջ եք: Եթե ասեք, որ մահանում եք, ծանր վիճակում եք, միևնույն է հիվանդանոցից պատասխանում են՝ ոչնչով չենք կարող օգնել. մեզ մոտ կան հղի կանայք, նրանք առաջնահերթ են»,-նշում է աղբյուրը:

  • Մահացածների մարմինները հաճախ մի քանի ժամ կամ օր մնում են բնակարաններում, նրանց ետևից ոչ ոք չի գալիս:
  • Քաղաքն ամբողջովին կարանտինի մեջ է, ոչ ոք իրավունք չունի դուրս գալ դրա սահմաններից: Եղել են դեպքեր, երբ մարդիկ փորձել են մասնավոր մեքենաներով հատել պատնեշները:
  • Ուտելիք, ջուր ստանալու համար հսկայական հերթեր են:
  • Ուհանում գործում է  7 դիակիզարան, ոոնք աշխատում են 24/7 ռեժիմով: Քաղաքի վրա դիակների այրման հետևանքով սմոգ է:
  • Գիշերները դիակները տարվում են դեպի կենտրոնական դիակիզարան:
  • Ամբողջ քաղաքում էթանոլով ախտահանում է կատարվում:
  • Արգելափակվում են շենքերի շքամուտքերը: (Ամեն շենքում փակված է մնում 60-200 մարդ՝ առողջ և հիվանդ)
  • Յուրաքանչյուր ոք մեկուսացվում է, եթե հիվանդության կասկած է լինում:
  • Առանց դիմակների փողոց դուրս եկողներին ձերբակալում են:
  • Հիվանդությունը տարածվում է դեպի արևելք. մի քանի օր առաջ փակվեց Ուենգժու քաղաքը, երեկ փակվեց Հանգժուն, հավանաբար հաջորդը կլինի Շանհայը, որտեղ 22 մլն մարդ է բնակվում:
  • Բժիշկները, կամավորներն աշխատում են ամեն օր՝ վտանգելով իրենց կյանքը:

Աղբյուրը նաև ընդգծում է, որ այսպիսի զոհերի գնով Չինաստանը փրկում է ամբողջ աշխարհը, որովհետև եթե նման կարգապահություն չլիներ, քայլեր չձեռնարկվեին, իրավիճակը հարևան երկրների և այնուհետև ամբողջ աշխարհի համար շատ վտանգավոր զարգացումներ կարող էր ունենալ:

«Այստեղ ուղղակի հերոսաբար պայքարում են հիվանդության դեմ, որը վարակվածների թվով գերազանցել է 2003-ի SARS-CoV-ին»,- ասաց նա:

Աղբյուրի փոխանցմամբ, այս պահին 34.153 դեպք է գրանցված: Դա միայն պաշտոնական լաբորատոր պայմաններում ստուգված հիվանդներին վերաբերող տվյալներն են. օրական հասցնում են ստուգել մոտ 4000 մարդու. վարակվածների թիվը շատ ավելի մեծ է:

«Չինաստանն ամեն ինչ անում է բարձր մակարդակով: Նոր հիվանդանոցն արդեն ընդունում է հիվանդներին, պայմաններն ավելի քան լավ են. ուտելիք, ջուր, այլ ըմպելիքներ, ինչպես նաև հողաթափեր, խալաթներ, դեղորայք»,-եզրափակեց նա

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ