Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 92 մեքենա…

Փետրվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումները, համագործակցելով պետավտոտեսչության, ճանշինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, սպասարկել են ընդհանուր առմամբ 92 արգելափակման դեպք:

Արգելափակումից դուրս է բերվել 105 տրանսպորտային միջոց, որից 70-ը սպասարկվել է հենակետերի կողմից:

Օգնություն է ցուցաբերվել շուրջ 262 քաղաքացու, իսկ 79 քաղաքացու տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետերում է ցուցաբերվել համապատասխան օգնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ