Օրանգուտանը օգնության ձեռք է մեկնել օձերով լի ճահիճն ընկած մարդուն

Բնությունը երբեք չի դադարում զարմացնել, եւ Բորնեո կղզում օրանգուտանի պահվածքը հուզել է երկրաբան, սիրողական լուսանկարիչ Անիլ Պրաբհաքարի հետեւորդներին, հաղորդում է CNN-ը:

Լուսանկարիչը օրանգուտանների փրկման հարցերով հիմնադրամից իր ընկերների հետ գտնվել է անտառում, երբ դարձել է այդ զարմանալի տեսարանի ականատեսը:

Ավելի ուշ նա հեռուստաալիքին պատմել է, որ այդ վայրը լի է օձերով:

Օրանգուտանը մոտեցել է ճահճում գտնվող մարդուն եւ մեկնել ձեռքը օգնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ