«Նախագահը ստորագրի, չստորագրի, հանրաքվեն լինելու է». Թեւան Պողոսյան

Հարցին, թե ՀՀ նախագահը ստորագրելո՞ւ է հանրաքվեի նշանակելու հրամանագիր, թե ոչ, Թեւան Պողոսյանն արձագանքեց, որ հիմա այնպես է օրենսդրությունը, որ անկախ նրանից նախագահը կստորագրի, թե ոչ, եթե կա ԱԺ որոշում, հանրաքվեի գործընթացը տեղի է ունենալու.

«Քաղաքական իմաստով ես իսկապես ուզում եմ, որ հանրաքվեն տեղի ունենա, մենք հանրության կարծիքն իմանանք եւ դրանով մշակույթ դնենք: Բայց նաեւ դասեր քաղենք, որ հետագայում եթե հանրաքվե ենք անում, միայն լեգալ ճանապարհով անենք: Եթե ժողովուրդն իր կարծիքը ասելու հնարավորություն է ձեռք բերում եւ ասում է, դա արդեն լեգիտիմ է եւ ամենաբարձր արժեքն է»:

Նա նաեւ նկատեց, որ եթե լինելու են գործիչներ, ինստիտուտներ, որոնք հակադրվում են իշխանությունների քայլերին, իրենք պայքարելու են իրենց իրավունքների համար՝ դատական համակարգերով, թե այլ կերպ:

«Ես կարծում եմ, որ այս հարցերը պետք է բանակցություններով լուծվեն: Հիմա էլ ուշ չի, ասում եմ՝ գնացեք, բանակցեք: Բայց բանակցելուց առաջ հիշեք, թե ինչպիսի խոսք պետք է օգտագործես, որ դիմացինը նստի սեղանի շուրջ ու խոսի»,-ընդգծեց Պողոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ