«Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը կավելանա 76%-ով». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով:

Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ:

Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը եւ ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ