«Վանեցյանը Քոչարյանի, Միքայել Մինասյանի, Սերժ Սարգսյանի նոր փաթեթավորումն է»․ Արման Բաբաջանյան

– Արթուր Վանեցյանի մասով Ռոբերտ Քոչարյանի հետ կապված շատ հետաքրքիր փոխակերպման ականատես եղանք։

Արթուր Վանեցյանը, որ 2018-ի սեպտեմբերին հրապարակված գաղտնալսման մեջ ասում էր՝ դատավորին ասի՝ ուզես-չուզես՝ Քոչարյանի կալանքը պիտի տաս, երեկ ասաց՝ Քոչարյանի կալանքը սխալ է ընտրված։ Ի՞նչ է փոխվել այդ մարդու մեջ, միգուցե նա հասկացել է՝ վատ բան է դատավորին ասել՝ ուզես-չուզես կալանքը պիտի տաս։

– Դա ևս գալիս է ապացուցելու, որ Արթուր Վանեցյանը նախկինների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի մարմնավորումն է, նոր փաթեթավորումն է։ Ինձ հետաքրքրում է Հայաստանի անվտանգությունը և այն ապիկար, Նիկոլ Փաշինյանի կողմից հանցավոր նշանակումը, որը հնարավոր է դարձրել ԱԱԾ տնօրենի պաշտոնում այդպիսի պարզունակ, անհեթեթ մարդուն նշանակել, որն այսօր կարող է վտանգել Հայաստանի անվտանգությունն իր հայտարարություններով։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տեսանյութը ՝ factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ