Արտաքին խայտառակ քաղաքականությունն ու էներգետիկ ոլորտը Ռոբերտ Քոչարյանի օրոք

Ինչ խնդիրներ է ունեցել Հայաստանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք արտաքին քաղաքականության ասպարեզում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը տեսանյութ է ներկայացրել Քոչարյանի նախագահության տարիներին (1998-2008թթ․) արտաքին քաղաքականության հետ կապված զարգացումների մասին։

Նախքան Քոչարյանի իշխանության գալը Արցախյան (Ղարաբաղյան) բանակցությունները ընթանում էին եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Արդյունքում Արցախի խնդիրը ընկալվում էր Ադրբեջանի և այդ երկրից անկախանալ ձգտող մի հատվածի միջև հակամարտություն, որում Հայաստանը սատարում էր կողմերից մեկին։ Այդ իրավիճակում միջազգային հանրության վերաբերմունքը բավականաչափ հայանպաստ էր, և առավել շատ քննարկվում էր ազգերի ինքնորոշման և ինքնապաշտպանության իրավունքը։

Սակայն Քոչարյանը անցնելով իշխանության գլուխ բանակցություններից հանեց Արցախը։ Արդյունքում խնդիրը սկսեց ընկալվել որպես Հայաստանի և Ադրբեջանի հակամարտություն, իսկ Հայաստանը մի երկիր, որն ուզում է Ադրբեջանից տարածք վերցնել։

Հարևան երկրից տարածք խլելը շատ բացասական է ընդունվում աշխարհում։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ լուրջ հետընթաց արձանագրվեց նաև էներգետիկ անկախության ոլորտում, և պետության էներգետիկ ենթակառուցվածքների մի զգալի մասը հանձնվեց Ռուսաստանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ