Գյուղատնտեսական նոր ծրագրերի ծախսի 30 տոկոսը փոխհատուցելու է կառավարությունը

Գյուղատնտեսությունը զարգացնելու, երիտասարդներին գյուղատնտեսությամբ զբաղվելու և գյուղում պահելու նպատակով կառավարությունն այս տարի մշակել է գյուղոլորտի ծրագրեր, որոնց իրականացման դեպքում կառավարությունը փոխհատուցելու է ծախսերի 30 տոկոսը: Գյուղացիներին առաջարկվում է նաև ցածր տոկոսադրույքով վարկեր և լիզինգային ծրագրեր: Մարզերում ծրագրերի իրականացմանն աջակցում են  գիտության և խորհրդատվության բաժինները։

Այս տարի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում  պետական օժանդակության 12 ծրագիր է առաջարկում, որտեղ նախատեսվում է ծախսերի 30 տոկոսի  փոխհատուցում, ինչպես նաև մատչելի վարկեր: Ծրագրերն ուղղված են տոհմային անասանաբուծությանը, խելացի անասնագոմերի, ջերմոցների կառուցմանը, ոռոգման արդիական համակարգի ներդրմանը, ինտենսիվ այգիների հիմնանը և այլ ծրագրերի, որոնք նպաստելու են Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանն ու գյուղացու աշխատանքի եկամտաբերությանը:

Էկոնոմիկայի  նախարարության  գյուղատնտեսական ծրագրերի մշակման ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետի պաշտոնակատար Իռա Փանոսյանն ասում է, որ առաջին ծրագիրը 2020թ-ից նոր մշակված փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների զարգացման համար է.  «Առաջարկվում է ջերմոցների 3 մոդել՝ թունելային՝ 300-600 քմ,  800-3000 քմ՝ հողային հարստացված զանգվածով և 800-3000քմ՝ հիդրոպոնիկ եղանակով ջերմատներ»:

Ջերմատները կառուցվելու են պահանջված չափորոշիչներով, որի դիմաց կառավարությունը սահմանել է ծախսերի փոխհատուցման չափ։

Առավել մանրամասնեը՝ աղբյուրում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ