«Փոքր որդիս կգա ծառայությունից, միջնեկը կմեկնի բանակ». Արտակ Դավթյան

Ես, ցավակցելով բոլոր հարազաներին, ուզում եմ ասել, որ բոլոր դեպքերով ընթանում են իրավական գործընթացներ: Որևէ բան հիմա մեկնաբանելու հարցում ձեռնպահ կմնամ: Վերջակետը դնելու է դատարանը, դրանից հետո կարող ենք մեկնաբանել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի մասին:

Հարցին, թե ինչու են նման դեպքերը դժվար բացահայտվում, ԳՇ պետն ասաց, որ հարցը պետք է ուղղել համապատասխան մարմիններին:

Դավթյանը նշեց, որ այսօր ամեն ինչ արվում է բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը զրոյին հասցնելու համար. «Մենք աշխատում ենք, եթե չաշխատեինք, թիվը կլիներ եռակի, քառակի: Եթե դուք ավելի լավ ձև գիտեք, եկեք միասին աշխատենք: Շատ դժվար է, երբ նման դեպքեր են տեղի ունենում: Ծանր է նաև սպաների, համածառայակիցների համար: Վատ է, ցավալի դեպքեր են: Աշխատում ենք, որպեսզի չլինի»:

Դավթյանը խոսեց նաև զորակոչային տարիքի իր երեք որդիների մասին՝ հայտարարելով, որ մեծ որդին ծառայել է, փոքր որդին ծառայում է, կես տարուց կզորացրվի. «Ընդ որում, նա ծառայում է սահմանամերձ զորամասում: Միջնեկ որդիս կմեկնի ծառայության, երբ փոքր որդիս զորացրվի: Նա սպայական կուրսերի է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ