«Գոլդեն Փելես» հյուրանոցի գործով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը, կարգավիճակ ունի:
Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, սակայն չմանրամասնելով՝ մեղադրյալի, թե՝ կասկածյալի:
Հարցին՝ արդյո՞ք Ավետիսյանը հնարավորություն ունի ազատվել քրեական պատասխանատվությունի հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նա պատրաստակամություն է հայտնել «Գոլդեն Փելեսը» նվիրել պետությանը, Վանեցյանը պատասխանեց.
«Մենք տեղեկություններ, ստացանք, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցը գրանցված է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցնեն իրական սեփականատիրոջը: Օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում մեզ հաջողվեց պարզվեց, որ նշված օֆշորային ընկերության սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանն է եւ նրա մայրը։
Գույքի ձեռքբերման միջոցների օրինականությունը պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ եւ պարոն Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի գույքը նվիրաբերել պետությանը: Դա մեղմացուցիչ հանգամանք է, բայց իրավական վերջանական գնահատական կտրվի քննություն իրականացող մարմնի կողմից»:
Վանեցյանը նաեւ տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործը կարճվելու է նշելով, որ դրա համար մի քանի հիմքեր կան: