Բրազիլուհին փորձել է սպանել իր հիվանդ մորը


Բրազիլիայում 32-ամյա Լուչիանա Պաուլա Ֆիգուեիրեդոն ձերբակալվել է իր մոր՝ 68-ամյա Անա Բենեդիտա Ֆիգուեիրեդոյի սպանության փորձի կասկածանքով:

Հրապարակված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է հիվանդասենյակում դուստրը ձեռքով փակում իր մոր բերանը և քիթը՝ փորձելով այդ կերպ սպանել նրան:

Նշվում է, որ տարեց կինը հիվանդանոցում է գտնվել դեռ հունվարի 19-ից: Նրա մոտ ախտորոշվել է թոքային էմբոլիա:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ աղջիկը նման քայլի է դիմել, քանի որ հոգնել էր իր հիվանդ մորը խնամելուց:
Այժմ Լուչիանան ձերբակալված է:

Դեպքի մանրամասները պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ