«ՍԴ փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի». պատգամավորները ծափահարեցին

Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը։

Գրանցված 124 պատգամավորներից կողմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավոր, դեմ քվեարկեց 15 պատգամավոր։ Ձեռնպահներ չկային։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների փաթեթն այսօր հրավիրված արտահերթ նիստում չէր ընդունվել։

Նախագծին կողմ էր քվեարկել 0, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 87 պատգամավոր։

«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» դեմ էին քվեարկել նախագծին, «Իմ քայլը»՝ ձեռնպահ։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ։

Քվեարկությունից առաջ արտահերթ նիստում ծավալուն ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ