Եթե ժողովուրդը ցանկանա՝ ՀՀԿ-ն դառնա իշխանություն, ՀՀԿ-ն կդառնա իշխանություն.․․

«ՍԴ դատավորներ կան՝ ակնհայտ քաղաքական հայտարարություններ են անում, ու այդ մասով ոչ մի բան չի արվում»- նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Հարցին՝ տարակուսելի չէ՞, որ իշխող խմբակցությունը դեմ կամ ձեռնպահ է քվերակում իր իսկ ներկայացրած նախագծին՝ պատգամավորը պատասխանեց. «Ձեռնպահ քվեարկելը չի նշանակում, թե տեղյակ չենք նախագծից, սա հանրաքվեի տանող գործընթաց է», — նշեց նա։

Ինչ վերաբերվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե հանրաքվեն «ՀհԿ-ին վերածնվելու շանս կտա` Գրիգորյանն ընդգծեց. «ՀՀ ժողովրդի գիտակցումն անհնար է դարձնում ՀՀԿ-ականների վերադարձը։ Եթե ժողովուրդը ցանկանա, որ ՀՀԿ-ն դառնա իշխանություն, ՀՀԿ-ն կդառնա իշխանություն»։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ