Հայտնի է, թե երբ կանցկացվի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի մարտի վերջին կամ մինչև ապրիլի 5-ը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ օրը վերջնական կհաստատվի այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի փաստաթուղթը:

Լրագրողի այն հարցին, որ կա՞ արդյոք վստահություն, որ նախագահը կստորագրի փաստաթուղթը, Մակունցը պատասխանել է․

«Այո՛, կա այդ վստահությունը»:

Լիլիթ Մակունցը պատասխանել է նաև լրագրողների այլ հարցերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ