«Դուք շուտով շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու բոլորով». վարչապետ Փաշինյան

ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման վերջում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անկեղծ ասած, հենց ՍԴ-ում է թաղված շան գլուխը:

Հայաստանի հպարտ քաղաքացիները երբեմն զարմանում են, չեն հասկանում, կարկամում են, թե այդ ինչպես, ինչի հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասրակումները եւ օտարածին մականունով քիլերները, որոնց օրենքը, իրավունքն ու արդարությունը շատ շուտով առնելու է սեփական ոտքերի տակ եւ դուք, այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու բոլորով:

Ուրեմն ինչի՞ վրա է իրենց հույսը, միայն ու միայն մի բանի, Հրայր Թովմասյանի եւ գործող ՍԴ-ի: Ինչո՞ւ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իերնց մասին արված  բացահայտումներին, ինչու են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին, որովհետեւ իրենք իրենք հույս ունեն, որ ահա շուտով, բան չմնաց, ՍԴ-ն իրենց՝ բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից եւ շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու:

Բայց մենք դա թույլ չենք տա, մենք իրենց կպարտադրենք ուրիշ մի գործողություն, եւ այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար: մենք այսօր որոշում պետք է կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար, եւ ԱԺն հուսյ ունեմ՝ որոշում կկյացնի Սահմանադրությամբ վերը հիշատակված 213-րդ հոդվածը փոխելու հարցով համաժողովրդական հանարքվե նշանակելու մասին:

Այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված ՍԴ բոլոր անդամների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագյում, եթե հանրաքվեի նշանակված օրը ՀՀ քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր եւ այո ասեն այս փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդավարությանը, ժողովրդի իշխանությանը: Այդ պարագայում ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել 2 նորանշանակ դատավորները՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված եւ Աժ-ի կողմից ընտրված Արման Դիլանյանը եւ  Նախագահի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը:

Հանարքվեից հետո կառավարությունը, ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը հերթով կառաջադրեն ՍԴ դատավորների թեկնածուներ, դատավորներին կընտրի ԱԺ-ն եւ մի քանի ամսվա ընթացքում կամ գուցե վելի կարճ, մենք կունենանք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված եւ գործող ՍԴ, որն իր կազմից կընտրի ՍԴ նախագահ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ