«Ձեզնից գլուխ չհանեցի. Մշտապես՝ вокруг до около. Մի անգամ վախենալով, բայց՝ արեք». Ռուբինյանը՝ ԼՀԿ-ին

Սահմանադրական դատարանի դատավորներին ազատելու համար հանրաքվեի նախաձեռնելու նախագիծը իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը համարում է միակ ճիշտը և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ տրամաբանական, և՛ ժողովրդավարական տեսանկյուններից։ Այս մասին նա ասաց ԱԺ այսօրվա նիստին։

Քանի որ հիմնական ընդդիմախոսները ԼՀԿ պատգամավորներն էին (ԲՀԿ խմբակցությունը հիմնականում չէր մասնակցում քննարկմանը), Ռուբինյանը դիմեց նրանց։

«Սիրելի´ գործընկերներ, ես ձեզնից էդպես էլ գլուխ չհանեցի։ Ես ձեզնից գլուխ չէի հանում հեղափոխությունից առաջ, գլուխ չէի հանում հեղափոխության ժամանակ, գլուխ չէի հանում հեղափոխությունից հետո, գլուխ չեմ հանում հիմա»,- ասաց պատգամավորը։

Նա կոչ արեց մեկ անգամ հստակ դիրքորոշում հայտնել՝ վախենալով անել, բայց անել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ