«Սխալ ճանապարհ է բռնել Արթուր Վանեցյանը». նա բռնել է Սերժ Սարգսյանի որդեգրած ճանապարհային քարտեզը

«Չի կարող Արթուր Վանեցյանն անցնել այն նույն ճանապարհով, ինչի միջով անցել է այսօրվա իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը, որովհետև այդ ճանապարհը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության օրոք եղած ճանապարհն է եղել՝ հետապնդումներ, քաղբանտարկյալներ, առևանգումներ, հալածումներ, սպառնալիքներ:

Համենայն դեպս, այդ ամենի միջով Արթուր Վանեցյանը չի կարող անցնել: Եթե անցնելու լիներ, կանցներ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ:

Դուրս կգար համակարգից, կշրջեր ժողովրդի մեջ, կբացատրեր, որ այդ իշխանությունը վատն է, պետք է մերժել Սերժին, և ոչ թե հեղափոխությունից հետո կզբաղեցներ ԱԱԾ պետի պաշտոնը, հետո կգայթակղվեր ինչ-ինչ առաջարկներով և այսօր քաղաքականություն մտնելու հայտ կներկայացներ»,-ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ