«Պարոն Գորգիսյան, ձեզ նվեր եմ բերել՝ թաշկինակ». Քրիստինե Պողոսյան

«Ինձ թվում է, որ դուրս գանք, ցանկացած մանկապարտեզի կողքով անցնենք, որևէ երեխայի հարցնենք՝ ո՞վ է Թովմասյան Հրայրը, կասի՝ հաստատ չգիտեմ, բայց գիտեմ, որ վատ մարդ է», – Ազգային ժողովում այսպիսի կարծիք այսօր հայտնեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

Նա դիմեց քաղաքացիներին ու ներողություն խնդրեց, որ թույլ չեն տվել թալանել բյուջեն, շինարարություն են արել, զինվորներին զենք են հասցրել և այլն, բայց շատ հարցերում հապաղել են։ Նա այդ հապաղման համար ներողություն խնդրեց։

Պատգամավորը գոհ էր ԲՀԿ արտահայտած դիրքորոշումից, բայց քննադատեց ԼՀԿ դիրքորոշումը։ Ըստ նրա՝ խմբակցությունը մոլորվել է, իրեն չի գտնում։ Նա թաշկինակ թողեց ԱԺ ամբիոնին՝ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի համար, որպեսզի երբ նեղվի, քթին պահի, մի կերպ շնչի։

Հիշեցնենք, որ 2018 թվականի քաղաքական փոփոխություններից առաջ ՔՊ անդամներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը, որ ԱԺ պատգամավորներ էին, ծխագլանակներից ծուխ էին բաց թողել ԱԺ դահլիճում։

Այդ ժամանակ «Ելք» խմբակցության նրանց գործընկեր Գևորգ Գորգիսյանը թաշկինակով փակել էր դեմքը, ինչը ՔՊ-ականները որպես դեմարշ են ընկալել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ