«Ինչ ասում եմ Էդմոնին եմ ասում». Տիգրան Ուրիխանյան

«Մեծ, այլանդակ հակաքարոզչություն է իրականացվում մեր դեմ, դրված են մեծ ռեսուրսներ, մեծ փողեր, ֆեյքեր ու ֆեյք մարդիկ, որոնք իրականում կան, բայց ֆեյք մարդիկ են: Կան մարդիկ, որ իրենք իրենց կյանքով ֆեյք են: Մի վայ, հայ գիտի Էդմոն Մարուքյանը, «Լուսավոր Հայաստանը», անգամ հարցնում են՝ այ ախպեր, Էդմոն ջան, ուզում են իմանալ, էդ ի՞նչ ա եղել»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

 

Նա հայտարարեց՝ այս ուղիղ եթերը պարտադրված է, քանի որ մեծ դեբատից հետո ԲՀԿ-ն պատերազմ է հայտարարել իրենց: Այս առիթով Էդմոն Մարուքյանը մանրամասնեց. «Պատերազմ եք մեզ հայտարարե՞լ,  լո՞ւրջ եք ասում, ախր մոռացե՞լ եք, որ մենք ով, դուք ով, մոռացե՞լ եք: Կմաշենք ձեզ, կմաշենք: Կարծում եք՝ ես «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների, ավագանիների ետևում պիտի լինեմ ու հետևից պատերազմե՞մ, ասեմ՝ գրեք իր վրա: Դուք այդքան չեք պատկերացնում, որ ես առաջին գծում կռիվ տվող մարդ եմ, ոչ թե մարդկանց թիկունքում թաքնվող»: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե

 

«Գագիկ Ծառուկյանը չի մարսել դեբատը» ու հարցրեց. «Ի՞նչ է ուզում Ծառուկյանն ինձնից: Ասում է՝ ես էլ եմ հեղափոխական, ջուր եմ ուղարկել հեղափոխությանը ու վիճարկում է մեր՝ հեղափոխական լինելու հանգամանքը: Բայց մենք ասել ենք՝ հեղափոխական չենք, մեզնից հեռու մնացեք: Հեղափոխությունը եղել է հին համակարգի դեմ, իսկ ինքը հին համակարգի մի մասն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ