Նիկոլ Փաշինյանին «Կոշում» ծեծի ենթարկողը կձերբակալվի

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոշում ծեծի ենթարկելու գործով առանցքային դերակատարում ունի Արարատցի Լյովը, ով Փաշինյանի ազատազրկման շրջանում եղել է Կոշի գաղութի նայողը։ Վերջինս, սակայն, հրաժարվել է ցուցմունք տալ։

Փաշինյանին ծեծի ենթարկող ՔԿՀ երկու աշխատակիցներից մեկը թոշակի է անցել, ապրում է Ռուսաստանում, օրերս պատահաբար եկել է Հայաստան ու կարող է այս գործով ձերբակալվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հիշեցնենք, որ պաշտոնապես հայտարարվեց, թե Փաշինյանը երազ է տեսել: Իսկ ովքե՞ր էին 2010 թվականին ոլորտի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարը Հրայր Թովմասյանն էր, ՔԿՀ վարչության պետը՝ Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում, իսկ «Կոշի» բանտապետը Լյովա Բաղդասարյանն էր, որը 2019 թվականին կաշառքի գործով ԱԱԾ-ի կողմից կալանավորվեց եւ օրերս 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Փորձեցինք պատասխանատուներից պարզել՝ ով, ինչու, ում հրամանով է քնած Փաշինյանին ծեծի ենթարկել:

Հրայր Թովմասյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, իսկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանը հերքեց իր առնչությունը միջադեպին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ