Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց ու հրկիզվել

Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Sabah-ին:

Պարբերականի տեղեկություններով՝ դրանից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել:

Պարբերականը հայտնում է նաեւ, որ բոլոր ուղեւորներին տարհանել են ֆյուզելյաժի ճեղքվածքի միջոցով: Վնասվածք է ստացել 52 մարդ, նրանց հոսպիտալացրել են: Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ զոհեր չկան:

Ինքնաթիռը Իզմիր քաղաքից ուղեւորվում էր Ստամբուլ: Ինքնաթիռում 177 մարդ է եղել, 6-ը՝ անձնակազմի անդամներ: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դիպել է թռիչքուղուն, մասերի բաժանվել եւ այրվել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ հորդառատ անձրեւ է սկսվել:

Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է, բոլոր չվերթները վերաուղղորդվել են Ստամբուլի այլ օդանավակայան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ