Ինչպիսի տեսք ունի Հանրապետության հրապարակում տեղադրված 37 մետր բարձրությամբ տոնածառը

Հանրապետության նոր գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին: «Երեւանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բոլոր-բոլորին բարձր տրամադրությամբ ու մեծ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր ու նոր տոնածառի լույսերը։

Հանդիպում ենք, վայելելու Ամանորի տոնական ներկայացում եւ համերգ հայտնի արտիստների մասնակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Տոնածառն ունի 37 մետր բարձրություն: Այն պատրաստվել է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից, զարդարվել լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով:2005 թվականից ի վեր Հանրապետության հրապարակում առաջին անգամ նոր տոնածառ է տեղադրվել:

#comingsoon ;)

Posted by Yerevan Yerevanciner / Երևան Երևանցիներ on Monday, December 17, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ