«Մի աղջիկ զանգել էր 911, ասում էր՝ բանանը ձեռքիցս ընկել է 3-րդ հարկ, եկեք հանեք». Ֆելիքս Ցոլակյան

911 ծառայությունը 2019-ին ստացել է 1 մլն 817 զանգ, որից 16413 զանգերի հիման վրա մարտական հաշվարկ է դուրս եկել: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ մեկ հրդեհի համար հարյուր զանգ են ստանում: Ցոլակյանն ասաց, որ զավեշտալի ահազանգեր էլ են ստանում. «Զանգում՝ չեն խոսում, զանգում՝ շնչում են, արտաշնչում են: Մի աղջիկ զանգել էր, ասում էր՝ բանանը ձեռքիցս ընկել է 3-րդ հարկ, եկեք հանեք: Մեկը զանգել էր՝ կատուս ելել է ծառը, եկեք իջեցրեք»:

Նախարարն ասաց, որ երբ զանգում, չեն խոսում՝ աշխատակիցներն առավել զգոն են լինում, որովհետեւ հնարավոր է՝ զանգողը վատ է զգում իրեն, չի կարողանում խոսել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ