«Պիցցա տակառ» ապազգային օպերացիան

Թույնով ներարկված խավարասերները, որոնք միայն վերջին ամիսներին կուշտ փորով պիցցա ճաշակեցին, խոսում են մատակարարման մասին։ Թույնով ներարկված նախկինների գրպանից սնվող մեդիա համակարգն էլ էժանագին և անհեռանկար մանիպուլիացիոն հնարքներով փորձում է առաջին պլան մղել ապազգային գործողությունները։

Ցավալի է, որ արատավոր այս երևույթի նկատմամբ ունեցած համակրանքի առումով հայկական որոշ և ադրբեջանական լրատվամիջոցների հայացքները համընկնում են։ Այո, չեմ վախենա այն պնդումից, որ զարգացման ուղին բռնած մեր հայրենիքում այսօր հոխորտում է ադրբեջանամետ խմբավորում, որի գործունեությունն ու քայլերը ոգևորություն են առաջացնում թշնամու ճամբարում։

Թե որտեղից է սնվում թունավոր հանգույցը, կարծում եմ՝ ակնհայտ է։ Պիցցա «օպերացիայի» մասնակիցները այսօր արդեն տակառ են գլորում, իսկ վաղը կարող են, օրինակ, բենզինով լցված շշեր գլորել ՀՀ կառավարության շենքի ուղղությամբ։ Այն, որ նմանատիպ գործողությունները լուսավոր օրը պղտորելուց բացի, այլ ազդեցություն չեն կարող ունենալ, պարզ է։

Խնդիրն այն է, որ առողջ հասարակությունը պետք է հնարավորինս արագ արգելակի նման դրսևորումները։ Պիցցա-տակառ օպերացիան պետք է համապատասխան գնահատականի արժանանա։ Պետության հեղինակության հետ խաղալը, ոչ այլ ինչ է, քան՝ դավաճանություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ