«Ես անհանգստացած եմ Գևորգ Կոստանյանի հոգեկան վիճակով». Անդրանիկ Քոչարյան

Գևորգ Կոստանյանը չգիտի՞, որ իրավունք չունի պայման դնելու:

Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը, որ պատրաստ է գալ Հայաստան, սակայն պայմանով, որ իր, վարչապետի, իրավապահների, դեսպանությունների մասնակցությամբ կազմակերպվի քննարկում, որտեղ ինքը կխոսի փաստերով։

«Գևորգ Կոստանյանի ասածը ոչ միայն անհեթեթ է, այլ նաև անտրամաբանական: Հարիր չէ նախկինում նման պաշտոն զբաղեցրած մարդու պարագայում, խայտառակություն է: Նա պետք է առնի Մոսկվա-Երևան տոմսը և ներկայանա նախաքննական մարմիններին: Մեր օրենսդրությունն այլ ձև չի ենթադրում: Այն, ինչ առաջարկում է ինքը, շոու է: Ես անհանգստացած եմ Գևորգ Կոստանյանի հոգեկան վիճակով»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Գևորգ Կոստանյանի մասնակցությունը Մարտի 1-ի դեպքերին տեսանելի է եղել Փաստահավաք խմբի աշխատանքների ժամանակ, և հիմա նախաքննական մարմինն անհերքելի ապացույցներ ունի, որի համար նրան մեղադրանք է առաջադրել: Պատգամավորի խոսքով՝ եթե չգա, պրոբլեմն իրենն է, «իր հոգեկան վիճակը կարող է տանել այլ ուղղությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ