Նիկոլ Փաշինյանը կոպիտ սխալ է թույլ տվել՝ չհրապարակելով ավելի վատ ժառանգությունը

Անցած շաբաթ Ժնևում Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ առաջին անգամ էր խոսվում, որ հավատարիմ են «կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ լիակատար հանձնառությանը»։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գտնում է, որ կոնֆիդենցիալությանը այդ ակնարկը հավասարապես վերաբերում է թե հայկական, թե ադրբեջանական կողմերին։ Մինչ հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն էր մամուլում բանակցությունների վերաբերյալ ինչ-որ բացահայտումներ արել։

Ինչպես նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր իր վերջին ասուլիսում խոսել Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին՝ ներկայացնելով բանակցային մի փաստաթուղթ, որն արդեն իսկ մամուլում հրապարակվել էր։ Ինչ վերաբերում է Կապանում Ն․Փաշինյանի ներկայացրած փաստաթղթին, Լ․Զուրաբյանը գտնում է, որ ՀՀ վարչապետը կոպիտ սխալ է թույլ տվել՝ ներկայացնելով, որ դա ԼՂՀ հակամարտության բանակցություններում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն է։

Նա ասում է, որ այդ փաստաթուղթը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ բանակցային գործընթացում ՀՀ դիրքերը բավականին բարձր էին, և Ս․Սարգսյանը դեռ Հայաստանը չէր թուլացրել։ «Իրականում Ս․Սարգսյանի ժառանգությունը ավելի վատն է։ Եվ անհասկանալի է, թե Ն․Փաշինյանն ինչով է ղեկավարվել, երբ ավելի վաղ պլանն է ներկայացրել՝ չհրապարակելով այն, որը շատ ավելի վատն է»,- տարակուսում է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ