Զինծառայողի մահվան գործով Առաքել Մովսիսյանի որդին կալանավորվեց

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այս մասին տեղեկացրել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդուն՝ Դավիթ Մովսիսյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ