Զինծառայողի մահվան գործով Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդուն՝ Դավիթ Մովսիսյանին: Այս մասին ՀԺ-ին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ. Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 30-ին: Զոհված զինծառայողի հարազատները չեն հավատում, որ նա դիմել է ինքնասպանության: Նրանք, ի նշան բողոքի, փետրվարի 2-ին դին բերում էին Արմավիրից Երեւան:

Դեպքի առթիվ փետրվարի 2-ին ձերբակալվել էին Ավագյանի 3 ծառայակիցները, այդ թվում՝ Դավիթ Մովսիսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ