Սևանում 40-ից ավել ավտոմեքենաների բախման հետևանքով տուժած 11 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Սևանի վարչական տարածքում այսօր միմյանց են բախվել շուրջ 50 ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը, պատճառը եղել է տեսանելիության բացակայությունը: Վաղ առավոտից այդտեղ ձյուն է տեղում:

Ավտոմեքենաների բախման հետևանքով Սևանի ԲԿ է տեղափոխվել տուժած 11 քաղաքացի: Նրանցից 2-ի վիճակը շատ ծանր է եղել, անմիջապես Երևան են տեղափոխել: Ոմանք էլ թեթև պատռվածք կամ քերծվածքներ են ունեցել, առաջին բուժօգնություն են ստացել, վիրակապվել են ու հիվանդանոցից գնացել:

Վթարին մասնակից դարձած վարորդների շրջանում ՃՈ Սևանի անշարժ պահակետում տեսուչները սթափության զննություն են կատարել:

Ճանապարհի երթևեկությունը կարգավորված է, վթարված ավտոմեքենաները քարշակներով տեղափոխվել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ