Երևանի քաղաաքապետարանը 120մլն եվրոյով 42 երթուղիների համար ավտոբուսների ձեռք բերման մասին մրցույթ է հայտարարել

Փետրվարի 3-ին կայքում հայտնվել է Երևան համայնքի կարիքների համար ավտոբուսների գնման ծանուցումը:

Համաձայն ավտոբուսների գնման ծանուցման հայտարարության.

Պատվիրատուն մտադիր է նշված ծրագրի իրականացման համար օգտագործել վարկային միջոցների մի մասը կամ դրամաշնորհային միջոցները, որոնք կառավարվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի («Բանկ») կողմից:

Ֆինանսավորման լրացուցիչ մանրամասները հետևյալն են.

  • վարկ`Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (Բանկ) կողմից,
  • դրամաշնորհ՝ կառավարվող Բանկի կողմից,
  • Պատվիրատուի սեփական միջոցները, որոնք կօգտագործվեն վերոնշյալ ծրագրի իրականացման համար:

Ծրագիրը կֆինանսավորվի ՎԶԵԲ-ի վարկով, ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող դրամաշնորհով և պատվիրատուի համաֆինանսավորմամբ՝ տեղական անուղղակի հարկերի համար:

Առաջարկվող ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 120,000,000.00 եվրո, կպահանջի հետևյալ գնումների իրականացումը.

  • Երևանի քաղաքապետարանը մտադիր է վերակազմակերպել հանրային տրանսպորտի ցանցը, ձեռք բերել ավտոբուսների և/կամ տրոլեյբուսների նոր շարժակազմ, ինչպես նաև մշակել և տեղադրել միասնական տոմսային համակարգ:
  • Նախատեսվում է ունենալ 42 ավտոբուսի/տրոլեյբուսի երթուղի
  • Ծրագիրը ներառում է տարբեր չափերի ավտոբուսների (18 մ, 12 մ, 7,5-8,5 մ) գնում, ինչպես նաև տրոլեյբուսների գնում, ինչը ենթակա է հաստատման` հիմնվելով պատշաճ ուսումնասիրության վրա:
  • Բացի այդ, ծրագիրը նախատեսում է հասարակական տրանսպորտի գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (ավտոբուսների կանգառներ, կառավարման կենտրոն, հավաքատեղիներ և այլն) կառուցում / վերակառուցում, ինչպես նաև տոմսային միասնական համակարգի և ավտոբուսի ժամանման էլեկտրոնային ցուցատախտակների գնում և տեղադրում:
  • Քաղաքը մտադիր է նաև ունենալ ծառայությունների մատուցման բաղադրիչ՝ տեխնիկական օժանդակության իրականացման, տեխնիկական վերանայման և կարողությունների զարգացման համար:

Վերոնշյալ պայմանագրերի համար մրցույթն ակնկալվում է սկսել մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ