Ինչպես է արձագանքել Ելցինը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի լուրը լսելուն պես․․․

1998 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, փաստացի, պալատական հեղաշրջման արդյունքում, որը ղեկավարում էր Վազգեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի հետ:

Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի արձագանքը.

Ինձ դուր էր գալիս Տեր-Պետրոսյանի հետ աշխատելը, նա հանգիստ էր աշխատում, հանգիստ լուծում խնդիրները, եւ մենք լավ էինք համագործակցում ԱՊՀ-ում: Կգան նոր ղեկավարներ, ուրիշ մարդիկ: Բայց նրանք հասկանում են, որ պետք է բարեկամություն անեն եւ գործ ունենան Ռուսաստանի հետ:

Հայաստանն ուղղափառ երկիր է, մտնում է Ռուսաստանի շահերի ռազմավարական դաշտի մեջ: Չի կարելի կորցնել Հայաստանը, ինչն էլ չենք անի:

Նյութի աղբյուր՝ aniarc.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ