Երիտասարդին կացնահարած անձը հայտնաբերվել եւ ձերբակալվել է

Օրերս «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին հաղորդում ստացվեց, որ «պատռված արնահոսող վերք, գանգի բաց կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։
Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդին կացնով մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա մի տղամարդ։

Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք կացինը հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։

Կատարվում է քննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ