«Սպիտակ մազերիցդ ամաչի, գետինը մտնես»․ մայրերը՝ Ռազմիկ Աբրահամյանին

Նախկին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի՝ կաշառքի գործով դատական նիստի ընթացքում բողոքի ակցիա են իրականացրել նաև այն մայրերը, որոնք կասկածներ ունեն, որ իրենց երեխաները չեն մահացել և իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից:

Նրանք պահանջում են ձերբակալել Ռազմիկ Աբրահամյանին:

«1998թ. ծննդաբերել եմ տղայիս, իմ առաջին երեխան էր: 7 օր ապրելուց հետո ինձ ասացին, որ երեխան նորմալ վիճակում է, արի վերցրու: Հաջորդ օրն առավոտյան գնացի, ասացին, որ երեխան մահացել է: Ո´չ մի թուղթ, ո´չ մի տվյալ, ո´չ մի բան չունեի:

Հիմա տվյալներս փաստաբանի մոտ են, ուզում եմ հետաքրքրվել, հասկանալ, թե ուր է իմ երեխան»,- ասաց բողոքող մայրերից մեկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ