Հայաստանը ներկայացնող Էլիզա Մուրադյանի տպավորիչ ելույթը «Միսս տիեզերքում» և Գոհար Հարությունյանի հիացմունքը

«Միսս Տիեզերք» մրցույթում այս տարի ներկայացուցիչ ուներ նաև Հայաստանը։ 25–ամյա Էլիզա Մուրադյանը ներկայացրեց մեր երկիրն ու չնայած մրցութային տեղ չզբաղեցրեց, մոդելն աչքի ընկավ ինքնավստահ կեցվածքով, խոսքով։

Գոհար Հարությունյանը, որի կազմակերպած «Միսս հայուհի» մրցույթին էր վերապահված «Միսս Տիեզերքում» Հայաստանի ներկայացուցչին ընտրելու իրավունքը, նշեց, որ հիացած է մրցույթով և Էլիզայի մասնակցությամբ։

Էլիզայի ելույթը դրական գնահատականի արժանացավ նաև Հայաստանում։ Գոհարի խոսքով` ինքն անչափ երջանիկ է, որ «Միսս Տիեզերքում» Հայաստանի առաջին մասնակիցը հենց Էլիզան է։

«Նա շատ մեծ պատվով ներկայացրեց մեր երկիրը բոլոր առումներով և՛ բեմական կեցվածքը, և՛ իր բնավորությունը, և՛ ներկայանալի խոսքը։ Հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ արտակարգ և հումորով պատասխանեց հարցերին։ Էլիզան ամբողջությամբ ինքնուրույն ապահովում էր իր հարդարանքը, ամբողջ ընթացքում բոլորի հանդեպ բարեհամբյուր էր»– ասաց Գոհարը` շեշետելով, որ դա շատ կարևոր է։

Հարցին` չէ՞ր տխրել որ չընդգրկվեց լավագույն 20 աղջիկների շարքում, գոհարը պատասխանեց. «Էլիզան հասուն ու հավասարակշռված աղջիկ է, ինչո՞ւ պետք է տխրեր։ Կարծում եմ` իր սենյակակիցի` Ռուսաստանի ներկայացուցչի համար տխրած կլինի, քանի որ նա նույնպես արժանի էր։ Ամենակարևորը` Էլիզան տեսնում և գնահատում է դիմացինի գեղեցկությունը ևս։ Այնտեղ շատ գեղեցիկ աղջիկներ կային, որոնք  չընդգրկվեցին լավագույն 20–ի մեջ։ 74-ը մնացին միայն հիանալի հիշողություններով,– ասաց Գոհարը և հավելեց, որ մրցույթից հետո Էլիզայի հետ շփվելու առիթ շատ չի ունեցել։ –Աղջիկները շատ ծանրաբեռնված էին եղել։  Հիմա նրանք հանգստանում են, երեկոյան կհանդիպենք պարահանդեսին ու խոսելու առիթ կունենանք»։

Miss Universe 2018 — Armenia (Eliza Muradyan)🇦🇲 ♛

🇦🇲 25ամյա գեղեցկուհի Էլիզա Մուրադյանը Հայաստանը կներկայացնի "Միսս Տիեզերք 2018" գեղեցկության մրցույթում։ Մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 16-ի գիշերը՝ լույս 17-ին՝ ժամը 4։00-ին։

Posted by Made in Armenia on Friday, December 14, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ