«Անսպասելի կորստի պատճառով չեղարկեցի տարեդարձիս խնջույքը». Սիլվի Բարկովա

Դերասանուհի Սիլվի Բարկովան երեկ նշել է ծննդյան տարեդարձը: Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհին այս շրջանում Հայաստանում է:

Սիլվին որոշել էր տարեդարձի առթիվ մեծ խնջույք կազմակերպել, քանի որ հայրենիքում էր՝ հարազատների հետ, սակայն անսպասելի կորուստը ստիպել է չեղարկել բոլոր ծրագրերը:

«Շատ մեծ ծրագրեր ունեի, քանի որ Հայաստանում էի: Ուզում էի գեղեցիկ խնջույք կազմակերպել, հրավիրել բոլոր հարազատներիս, բայց ծննդիցս օրեր առաջ մտերիմ դասընկերս մահացավ, ինչի համար չեղարկեցի ծրագրերս»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց նա:

Սիլվին հայտնեց, որ օրն անցկացրել է ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների հետ, որոնք անկախ ամեն ինչից հյուրընկալվել են իրենց տանը:

Մանրամասները՝ այստեղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ