Ի՞նչ է կատարվում Երևանի չինական ռեստորաններում, և կա՞ Չինաստանի արտադրած տեխնիկայից վախենալու կարիք

Թեեւ չինական տեխնիկա եւ չինական սնունդ վաճառողները վստահեցնում են, որ որեւէ վտանգ չկա, բայց, այնուամենայնիվ, անհանգստանալու խնդիր կա, քանի որ պարզվում է, որ Հայաստանում նոր Կորոնավիրուսի լաբորատոր թեստեր չկան: Այս մասին, ի դեպ, հայտարարել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների եւ համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Ըստ մասնագետի՝ մի շարք երկրների համար դեռեւս դրանք հասանելի չեն. «Մինչեւ 10 օրվա ընթացքում ԱՀԿ-ի հետսերտ համագործակցության արդյունքում հնարավորության իսկ առաջին դեպքում Հայաստանը կլինի առաջին երկրներից մեկ, որը կապահովի լաբորատոր հետազոտություն: Մեր տածաշրջանում այս պահի դրությամբ դեռեւս չկան լաբորատոր թեստեր: Կարճ ժամանակահատվածում Հայաստանը կապահովվի նոր Կորոնավիրուսի լաբորատոր թեստերով»:

Այսինքն՝ եթե անձը բարձր ջերմությամբ մոտենա հիվանդանոց, ապա բուժհաստատությունում չեն կարող աշխտորոշել՝ նա Կորոնավիրուսով վարակված է, թե ոչ,մինչդեռ այդ թեստերով հնարավոր կլինի «իրական ժամանակում ապահովել հետազոտություն, այսինքն՝ հասկանալ սա Կորոնավիրուս է, թե ոչ»: Բայց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի կարծիքով՝ այս պահին Հայաստանում դեռեւս թեստերի անհրաժեշտություն չի եղել, ու, ըստ էության, պարզ էլ չէ՝ երբ հնարավոր կլինի ունենալ այդ թեստերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ