«ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մահ կոռոնավիրուսին». էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր Facebook–յան էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում են ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները` բոլորը բժշկական դիմակներով։

«ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մահ կոռոնավիրուսին»,– գրել է նա լուսանկարին կից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։

Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Տվյալ պահին հայտնի է 2019-nCoV տիպի կորոնավիրուսով վարակվածների 11 791 հաստատված դեպք: Նրանցից 1795-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ:

Հավելենք, որ օրեր առաջ մեկնարկել են ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ