Ցուկերբերգը որոշել է փոխել Facebook-ի քաղաքականությունը, որը կզայրացնի օգտատերերին

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ որոշել է արմատապես փոխել սոցկայքի քաղաքականությունը, չնայած այն հանգամանքին, որ դա կարող է շատերին զայրացնել: Այս մասին հայտնում է CNN-ը: Ցուկերբերգը խոստացել է վերանայել սկզբունքները՝ կապված օգտատերերի կողմից հրապարակվող նյութերի հետ, նաև զբաղվել տվյալների թվայնացմամբ:

Վերջինս նշել է, որ նախկինում Facebook-ը փորձում էր դուր գալ բոլորին և գործել այնպես, որ որևէ մեկին չնեղացնի, բայց դրա պատճառով տուժում էին ընկերության սկզբունքները: Առաջիկա տասնամյակում սոցկայքի ղեկավարությունը ցանկանում է, որ մարդիկ հասկանան սոցկայքը:

«Սա նոր մոտեցում է, և ես կարծում եմ, որ այն շատերին հունից կհանի: Բայց, եթե անկեղծ լինենք, հին մոտեցումը նույնպես զայրացնում էր շատերին, ուստի պետք է նոր ինչ-որ բան փորձել»,- ասել է նա:

Առաջին հերթին, ըստ Ցուկերբերգի, խոսքը չափից ավելի գրաքննության մասին է, չէ՞ որ Facebook-ին այնքան գրառումներ են կոչ անում ջնջել, որ դրա պատճառով ինքն իրեն վատ է զգում: Սոցկայքի հիմնադիրն ընդգծել է, որ իսկապես վնասակար կոնտենտը, ինչպիսին, օրինակ, բռնության կամ ահաբեկչության կոչերն են, նախկինի պես տեղ չեն ունենա Facebook-ում: Սակայն, ըստ նրա, պետք է լինի ինչ-որ սահման, որտեղ սկսվում է կոնտենտի հեղինակի արտահայտման ազատությունը:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ