2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ և՛ մանկապարտեզում, և՛ առցանց

Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Ի գիտություն նախադպրոցական հասակի երեխաների ծնողների.

2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո:

Հերթագրումը կատարվում է և՛ մանկապարտեզում, և՛ առցանց:

Հավել ենք, որ հոգեբանները խորհուրդ են տալիս , որին արժի գոնե տեղեկանալ։

Ո՞ր հասակում պետք է երեխային տանել մանկապարտեզ։  Մանկապարտեզների մեծ մասն ընդունում են երեխաներին 3 տարեկանից։ Դա, իրոք, ամենալավ հասակն է, եթե երեխան հասունացել է մանկապարտեզի տարիքի համար։ Որոշ մայրերի կարծիքով, մանկապարտեզի տված գլխավոր օգուտը այնտեղ ձեռք  բերած ունակություններն են՝ նկարել, ոտանավորներ արտասանել և այլն։

Դա սխալ է։ Ունակությունները լավ մանկապարտեզի տված օգուտի աննշան մասն են։ Մանկապարտեզներում երեխաները սվորում են սիրել կոլեկտիվը, միատեղ աշխատել, պլաններ կազմել ու իրականացնել։ Մանկապարտեզներում երեխաները կարող են ազատ վազվզել, պարել, երգել։ Այս ամենը հարկավոր է ինչպես երեք, այնպես էլ չորս տարեկան երեխային, բայց որքան ուշ սկսի ընտելանալ կոլեկտիվին, այնքան նրա համար դժվար կլինի։

Ի գիտություն նախադպրոցական հասակի երեխաների ծնողների. ❗️2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր…

Posted by Hakob Karapetyan on Friday, January 31, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ