Լուկաշենկոն չի հրապարակել Նիկոլ Փաշինյանի պատասխանները

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաեւ Ռուսաստանի առաջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եղոյանն ասել է.

«Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարեւոր արձանագրում: Ցավոք, պարոն Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան:

Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը եւ չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում՝ պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը:

Հայաստանը տրամադրված է շարունակել քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»:

«Վախենո՞ւմ ես քննադատել Վլադիմիր Վլադիմիրովիչին». Ալեքսանդր Լուկաշենկոն` Նիկոլ Փաշինյանին

Ռուս լրագրողների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշ մանրամասներ է ներկայացրել իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսությունից:

Posted by PoliticA on Sunday, December 16, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ