3 տղամարդ 9-ամյա տղայի և նրա տատի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ են արել․․․

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումներ են կատարվել այն մասին, որ 2010 թ. ծնված տղայի մայրն ահազանգել է՝ հայտնելով, որ իր որդու նկատմամբ գործադրվել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացուհին 2019 թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թ. դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին իր անչափահաս՝ 9-ամյա որդու նկատմամբ բնակարանում և նույն շենքի բակում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում, երեք անձինք սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:

Դեպքի փաստով 2020 թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որը 2020 թ. հունվարի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ: Երեխան հարցաքննվել է օրինական ներկայացուցչի, փաստաբանի և մանկավարժի ներկայությամբ և տվել ցուցմունքներ: Երեխան հայտնել է, որ իրենց բնակարանում իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը, որի հետ նույն անձինք ունեցել են սեռական հարաբերություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ