«Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ». «Ֆորբս»-ի հրապարակմանն անդրադարձել է ՀՀ վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ֆրանսիական աշխարհահառչակ «Ֆորբս» ամսագրի՝ Հայաստանի մասին հրապարակմանը: «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ» վերնագրով հոդվածը լույս է տեսել 2020 թվականի հունվարի 31-ին:

«Երկար տարիներ Հայաստանը ջանքեր էր գործադրում իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, բայց այս ուղղությամբ իրական զարգացումներ մեկնարկեցին միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո: Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան, որն արտասովոր կերպով պայծառ է թվում»,-հոդվածից հատված է մեջբերել վարչապետն ու գրել. «Աշխարհահռչակ «Ֆորբսն» է գրում Հայաստանի մասին:

«Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ» վերնագրով հոդվածը լույս է տեսել 2020 թվականի հունվարի 31-ին: Աշխարհը հավատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագային, որովհետեւ հայ ժողովուրդը կերտում է իր ապագան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ