Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց բողոքը

«Հանրապետական» ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ այդպիսով մերժելով Դատախազության բողոքը:

Ռազմիկ Աբրահամյանը մեղադրյալի կարգավիճակում է մեկ այլ քրեական գործով եւս: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, եւ ինչպես ինքն է հայտարարել դատական նիստի ժամանակ, այդ մեղադրանքը ընդունում է՝ որոշ վերապահումներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ