Շատ կարևոր է, որ Ռազմիկ Աբրահամյանը առողջ լինի և մեր երեխաների տեղն ասի.․․

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, ընթանում է Դատախազության կողմից` Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշմամ դեմ ներկայացաված վերաքննիչ բողոքի քննությունը: Ապօրինի որդեգրումների պատճառով իրենց երեխաներին կորցրած մայրերը Հայկուհի Խաչատրյանի նախաձեռնությամբ հավաքվել են դատարանի շենքի դիմաց:

«Շատ կարևոր է, որ Ռազմիկ Աբրահամյանը ողջ և առողջ լինի և մեր երեխաների տեղն ասի: Մենք եկել ենք, որ դատարանը տեսնի, որ փաստերը ոչ միայն գրված են, այլև քայլում են, ու արդար որոշում կայացնի:

Մեր երեխաներին վաճառում են, գողանում են անհետանում են, փաստ չի՞: Պայքարի բազմաթիվ ձևեր ենք փորձելու, ամեն քայլ անելու ենք, որ գոնե մեր երեխաներին գտնենք, մյուս կորած երեխաներն իրենց մայրերին գտնեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայկուհի Խաչատրյանը:

«Շատ կարևոր է, որ Ռազմիկ Աբրահամյանը առողջ լինի եւ մեր երեխաների տեղն ասի». հայոց մայրերը դատարանի բակում են

«Շատ կարևոր է, որ Ռազմիկ Աբրահամյանը առողջ լինի եւ մեր երեխաների տեղն ասի». հայոց մայրերը դատարանի բակում են

Posted by Հայկական ժամանակ օրաթերթ on Friday, January 31, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ