«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր Facebook-ի էջում գրել է.
Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող , մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։
Իսկ իմ կարծիքով ասելը անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊ի հետ և մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։
Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կռասնադարի մարզով…
«Վախենո՞ւմ ես քննադատել Վլադիմիր Վլադիմիրովիչին». Ալեքսանդր Լուկաշենկոն` Նիկոլ Փաշինյանին
Ռուս լրագրողների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշ մանրամասներ է ներկայացրել իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսությունից:
Posted by PoliticA on Sunday, December 16, 2018