«ՍԴ-ի հարցը լուծվել է հեղափոխությամբ․ Հրայր Թովմասյանը պետք է գնա»․ Մխիթար Հայրապետյան

-…Հարգելի՛ Մխիթարյան, հասկացե՞լ եք՝ ինչու է նախկին իշխանության համար այդքան էական Սահմանադրական դատարանում պահպանել իր դիրքերը:

-Գուցե իրենց ընկալմամբ դա իրենց վերջին բաստիոնն է, որ ամեն գնով փորձում են պահել: Ոչ թե Հրայր Թովմասյանն է փորձում ամեն գնով պահել, թեև հաճախ ասում է՝ կանգնած եմ խրամատում և պաշտպանում եմ, այլ նաև այլ ուժեր: Ես հավատացած եմ, որ եթե իր հայեցողությամբ լիներ, նա վաղուց գնացած կլիներ: Բայց եթե խոսում ենք սահմանադրական դատարանի այս թնջուկի և խնդրի հանգուցալուծման մասին, ապա ինչպես նախկինում եմ այս կարծիքը հայտնել, հիմա կրկնում եմ, այլընտրանք չկա, Հրայր Թովմասյանը պետք է գնա, և առաջիկայում, այնուամենայնիվ, խնդիրը կգտնի իր հանգուցալուծումը: ՍԴ-ի հարցը լուծվել է 2018թ. հեղափոխությամբ: Եթե դու որևէ համակարգի, որևէ անձի վերարտադրության ճարտարապետն ես, ապա ինքնին հեղափոխությամբ այդ հանակարգի մերժման հետ մերժվում ես նաև դու: Ես պնդում եմ՝ Հրայր Թովմասյանը հեղափոխությամբ մերժված համակարգի կարկառուն ներկայացուցիչն է:

-Դուք շատ ճիշտ քաղաքական նկարագիրն եք տալիս և դրա բացատրությունը, բայց ո՞ւր է ձեր իրավական ճանապարհը:

-ԱԺ-ում առաջիկայում կարտացոլվի, չեմ կարող փակագծերը բացել, բայց ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, մենք հետևողականորեն գնում ենք խնդրի լուծման ճանապարհով: Կա հստակ պատգամ հանրության կողմից՝ ՀՀ քաղաքացին «Իմ քայլը» դաշինքին տվել է իր վստահության քվեն՝ լուծելու նաև այս թնջուկը, որևէ պարագայում սա չի կարելի դիտարկել անձնական ճաշակի և հայեցողությունների տիրույթում: Մեզ պատվիրակել են նաև այս խնդիրը լուծել, մի քանի օրենքների ընդունումը և այս թեմայի վերաբերյալ մեր քաղաքական հայտարարությունները կրել են շարունակական և տրամաբանական բնույթ, և հանգուցալուծումն արդեն սարերի ետևում չէ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ