«Քննադատիր Պուտինին. վախենո՞ւմ ես». Լուկաշենկոն` Նիկոլ Փաշինյանին

Լուկաշենկոյի Մինսկումլրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ վերջինիս հնչած այլ հայտարարություններ ևս հայտնվել են համացանցում: Եվ խոսքը նաև Ադրբեջանին զենք վաճառելու մասին է:

Լուկաշենկոն պատմել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ զրույցի մասին, որտեղ անդրադարձէ եղել Մինսկին ուղղված Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված քննադատությանը:

«Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի, դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաեւ Իլհամը (Ալիեւ)… Ես նրան ասացի, Նիկոլ, եկ բոլոր վերջակետերը դնենք «ի»-ի վրա՝ ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքով: Ո՞վ: Ռուսաստանը… Եվ ես նրան՝ էդ ինչու լեզուդ կուլ տվեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես: Դե ահա, ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Յուրայինների վրա ես հարձակվում, որ օտարնե՞րը հասկանան: Դե, դու ասա, եւ ես կլռեմ… Ահա, այսպիսի խոսակցություն է եղել: Ինչո՞ւմ եմ սխալ: Ինչո՞ւ եմ ես հակահայկական մարդ: Մեզ մոտ հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում»,-նշեց Լուկաշենկոն:

«Վախենո՞ւմ ես քննադատել Վլադիմիր Վլադիմիրովիչին». Ալեքսանդր Լուկաշենկոն` Նիկոլ Փաշինյանին

Ռուս լրագրողների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշ մանրամասներ է ներկայացրել իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսությունից:

Posted by PoliticA on Sunday, December 16, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ