ԹԵՍՏ. Գիտե՞ք որ բառերում է գրվում «է» կամ «ե»

Հայերենը հայ ժողովրդի՝ իբրև պատմականորեն կազմավորված հանրության ազգային լեզուն է։ Հայերենը՝ որպես ազգային լեզու, ամբողջ հայ ազգի ընդհանուր լեզուն է և ամփոփում է հայ ժողովրդի լեզվական միջոցների ամբողջությունը՝ արդի լեզվի բոլոր դրսևորումները, ժամանակակից հայոց լեզվի երկու տարբերակները՝ արևելահայերենն ու արևմտահայերենը, հայերեն տասնյակ բարբառներն ու
խոսվածքները։

Ժամանակակից հայոց լեզուն իր հնչյունական, բառային և քերականական համակարգով գիտական ուսումնասիրության առարկա է։ Հայերենի գիտական համակողմանի ուսումնասիրությունն ունի տեսական ու գործնական նշանակություն և նպաստում է նրա օրինաչափությունների բացահայտմանն ու անսպառ գանձերի յուրացմանը։

Հայ ազգային լեզվի բարձրագույն ձևը հայոց գրական լեզուն է։ Հայոց գրական լեզուն կազմավորվել է համաժողովրդական լեզվի
հիման վրա և ներկայացնում է նրա հետագա զարգացումը։

Համաժողովրդական լեզվի պատմական զարգացման տարբեր փուլերում, ժողովրդի լեզվից ազգային լեզու դառնալու ընթացքում գրական լեզվի հասարակական գործառության փոփոխման և ընդլայնման, ինչպես և լեզվի ներքին զարգացման կապակցությամբ փոփոխվել է նաև
գրական լեզու հասկացության բովանդակությունը։

Spread the love
  •   
  •   
  •