Դատարանը քննել է Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու հարցը

Քրեական Վերաքննիչ դատարանն այսօր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ քննել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու դեմ դատախազության բողոքը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 22-ին Դավիթ Բալայանի նախագահությամբ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ չէր կիրառել կալանք, միևնույն ժամանակ չէր ընտրվել այլ խափանման միջոց, քանի որ չկար այդպիսի միջնորդություն:

Հիշեցնենք նաև, որ նրան մեղադրանք է առաջադրվել երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու կամ փոխելու և առևտրային կաշառք ստանալու հատկանիշներով:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի վաղը: Իսկ դատարանի առջև բողոքի ակցիա էին անում մի խումբ մայրեր, որոնք կարծում են, որ  Ռազմիկ Աբրահամյանն իրենց նորածիններին իրենցից ապօրինի բաժանել է :

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ